Հեքըթոնի մասին

«Hack2Check․ մեդիա և տեղեկատվական գրագիտության հեքըթոն» ծրագիրը նպատակ ունի նպաստել նորարարական լուծումների զարգացմանը՝ մեդիա և տեղեկատվական գրագիտության բարելավման ու առցանց քարոզչության կանխարգելման գործում։ Ներգրավելով երիտասարդների, ՏՏ ոլորտի մասնագետների, մեդիա աշխատողների և մասնագետների՝ ծրագիրը միտված է բարձրացնելու հասարակության տեղեկացվածությունը, վերազինելու և ի հայտ բերելու արդյունավետ լուծումներ, որոնք կզարգացնեն քննադատական մտածողությունը և դիմադրողականությունը քարոզչությանը։

Ծրագիրը նպատակ ունի նպաստել նորարարական լուծումների զարգացմանը՝ մեդիա և տեղեկատվական գրագիտության բարելավման ու առցանց քարոզչության կանխարգելման գործում։ Ներգրավելով երիտասարդների, ՏՏ ոլորտի մասնագետների, մեդիա աշխատողների և մասնագետների՝ ծրագիրը պետք է բարձրացնի հասարակության տեղեկացվածությունը, վերազինի և ի հայտ բերի արդյունավետ լուծումներ, որոնք կզարգացնեն քննադատական մտածողությունը և դիմադրողականությունը քարոզչությանը։   

Առաջարկել տեխնոլոգիական լուծումներով այնպիսի գաղափար, որը կօգնի նպաստել մեդիա և տեղեկատվական գրագիտությանը ստորև թվարկված ոլորտներում, նպաստելով  թիրախ խմբերի վարքագծային փոփոխությանը

ՕՐԱԿԱՐԳ

Հեքըթոնն անցկացվելու է ՀԲԸՄ գրասենյակում   (Երևան, Մելիք-Ադամյան 2/2)։ Թիմերը տարածքում կարող են աշխատել 24 ժամ։  Միջոցառման ընթացքում ապահովվելու է մասնակիցների սնունդը։ Մանրամասները կներկայացվեն տեղեկատվական հանդիպումների ժամանակ: 

Մայիսի 25-26, 2024, ՀԲԸՄ Հայաստան (Մելիք-Ադամյան 2/2, Երևան)

Ամբողջական օրակարգը տեսնելու համար ներբեռնեք ֆայլը

Հետհեքըթոնային շրջանում (3 ամիս) մրցանակ շահած թիմերը ստանալու են մենթորական աջակցություն։ Մենթորներն ընտրվելու են ՀԲԸՄ-ի փորձագիտական ցանցից, ովքեր ամենամսյա պարբերական առցանց կամ անցանց հանդիպումների միջոցով աշխատելու են թիմերի հետ՝ տրամադրելով նախագծի կարիքներից բխող անհրաժեշտ աջակցություն։ Ընտրված նախագծերի կայունությունն ու շարունակականությունն ապահովելու նպատակով կդիտարկվի դրանք ներդրողների, միջազգային դոնոր կազմակերպությունների, ՏՀՏ և մեդիա ոլորտի ներկայացուցիչների ներկայացնելու հնարավորությունը։

ՄԵՆԹՈՐՆԵՐ

Ժյուրիի անդամներ

Հաղթողներ

Հայտարարություն և տեխնիկական առաջադրանք

ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ