Կարեն Գյուլբուդաղյանը ռազմավարական խորհրդատու և ներդրող է, նորարարական և ձեռնարկատիրական էկոհամակարգի ճարտարապետ։ Strategic Value Ventures LLC (SVV) ռազմավարական խորհրդատվական ընկերության հիմնադիրն է, SkyDeck աքսելերատորի խորհրդականը։
Հայաստանի վարչապետի հովանու ներքո գործող Գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի գործադիր անդամ է։
Գյուլբուդաղյանի 30 տարվա փորձը կառավարական, խորհրդատվական, ինչպես նաև բազմազգ տեխնոլոգիական կորպորացիաներում և փոքր բիզնեսում թույլ է տալիս տարբեր շահագրգիռ կողմերի՝ ընկերությունների, կառավարությունների, համալսարանների և համայնքների համար գտնել համընդհանուր ռազմավարական շահեր մեծ ազդեցություն ունեցող համագործակցություններ կառուցելու համար:
Կարեն Գյուլբուդաղյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և մաթեմատիկայի բակալավրը, Մոսկվայի պետական համալսարանի «Հաշվապահական հաշվառում, աուդիտ և ֆինանսական վերլուծություն» մագիստրատուրան և Սթենֆորդի համալսարանի Ռազմավարական որոշումների և ռիսկերի կառավարման մասնագիտական ծրագիրը: Կալիֆոռնիայի կողմից լիցենզավորված հանրային հաշվապահ է (CPA):