Լուսինե Գրիգորյանը Hack2Check-ի ժյուրիի անդամներից է, ով մեծ փորձ ունի մեդիագրագիտության տարածման, լրագրողների կրթության, մեդիայի զարգացման ծրագրերի ոլորտում։
Լուսինեն ավարտել է Թվային մարդաբանության մագիստրատուրան Լոնդոնի համալսարանական քոլեջում (UCL), ինչպես նաև ԵՊՀ Լրագրության ֆակուլտետը։
Նախկինում ղեկավարելով Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի մեդիագրագիտության ծրագրերը, Լուսինեն մշակել և իրականացրել է մեդիագրագիտության բազմաթիվ ծրագրեր, արել է հետազոտություններ, կազմել ուսումնական ծրագրեր և գործիքներ, դասավանդել է տարբեր խմբերի՝ երիտասարդների, ուսուցիչների, նաև՝ լրագրողների, ՀԿ ներկայացուցիչների։ Այժմ «Ինտերնյուսը Հայաստանում» կազմակերպության Մեդիայի զարգացման ծրագրի փոխտնօրենն է։