Անի Եղիազարյանը կրթությամբ լրագրող է, հաղորդակցման, հանրային կապերի և մարքեթինգի մասնագետ։ Մեծապես հետաքրքրված է մեդիագրագիտությամբ։ Աշխատում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում՝ որպես մեդիագրագիտության ծրագրերի ղեկավար։
Մշակում և իրականացնում է մեդիագրագիտության դասընթացներ աշակերտների, ուսուցիչների և լայն հասարակության համար, ինչպես նաև հեղինակում է մեդիագրագիտության թեմաներով նյութեր, ղեկավարում ձեռնարկների, գրքերի և գործիքակազմի ստեղծման աշխատանքներ։