Բրեթ Շաֆեր

Ամերիկացի մեդիավերլուծաբան, գերմանական «Մարշալ» հիմնադրամի ներկայացուցիչ, Hamilton 2.0 հարթակի հիմադիր և ղեկավար Բրեթ Շաֆերը Hack2Check հեքըթոնի հատուկ հյուրն ու մենթորն է։

Բրեթ Շաֆերը հանրային դիվանագիտության մագիստրոսի կոչում է ստացել Հարավային Կալիֆորնիայի համալսարանում։ Նա նաև սովորել է Northwestern համալսարանի հաղորդակցության բաժնում: Որպես փորձագետ համագործակցել է New York Times-ի, USA Today-ի, Wall Street Journal-ի և Los Angeles Time-ի հետ։

Ունենալով հարուստ մեդիա փորձ, հեքըթոնի ընթացքում Շաֆերը կանդրադառնա ապատեղեկատվության և քարոզչության ժամանակակից դրսևորումներին՝ ներկայացնելով այս համատեքստում միջազգային լավագույն փորձը։ Նա նաև մենթորական աջակցություն կցուցաբերի հեքըթոնի թիմերին։

Մեդիա հետազոտող, PR մասնագետ
Թվային անվտանգության փորձագետ, Baltic Sandbox Ventures ընկերության ներդրումային գործընկեր
Հաղորդակցման, հանրային կապերի և մարքեթինգի մասնագետ
Մեդիա և տեղեկատվական անվտանգության փորձագետ
Media.am կայքի լրագրող