Ամալյա Մարգարյանը մասնագիտությամբ լրագրող-մեդիա հետազոտող է։ Սովորել է ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետում, այնուհետեւ աշխատանքի անցել «Հետք» պարբերականում։ Լուսաբանել է մարդու իրավունքներին առնչվող զանազան իրադարձություններ ու դեպքեր։
2022թ.-ի սեպտեմբերից աշխատել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ որպես հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու, այնուհետեւ Պաշտպանի օգնական։ 2023թ.-ից իր աշխատանքային կարիերան շարունակում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամում՝ որպես PR մասնագետ։