Արթուր Պապյանը Երևանի մամուլի ակումբի նախագահն է։
Նա աշխատել է փաստերի ստուգման հեռուստահաղորդումների վրա, պատրաստել փոդքասթեր փաստերի ստուգման և թվային անվտանգության մասին։ Երկար տարիներ աշխատել է որպես լրագրող և պրոդյուսեր «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունում։ Իրականացրել է մի շարք մեդիա հետազոտություններ այնպիսի կազմակերպությունների համար, ինչպիսիք են ԵԱՀԿ-ն, Internews-ը, Freedom House-ը, «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը»։