Արփինե Գրիգորյանը Hack2Check-ի ժյուրիի անդամներից է, ով մեծ փորձ ունի թվային գրագիտության և անվտանգության թեմայով խորհրդատվությունների և դասընթացների ստեղծման ոլորտում։
Արփինեն կրթությամբ համակարգչային ճարտարագետ և կիբեռ անվտանգության մասնագետ է, ով վերջին տարիներին աշխատել է հեռավար տարբերակով միջազգային ստարտափերի հետ, ղեկավարելով ընկերությունների գործառնությունները։
Վերջերս Արփինեն ղեկավարում էր ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի Kolba Jobs թվային հարթակի ստեղծման և առաջմղման աշխատանքը: Նրա համահիմադրած Լինասթեր ընկերությունը զբաղվում է հեռավար և ֆրիլանս աշխատանքների տարածմամբ և թվային գրագիտության թեմայով դասընթացների անցկացմամբ։
Ներկայում Արփինեն հանդիսանում է ԱՊՐԻ Արմենիա հիմնադրամի թվային գործառնությունների ղեկավարը։