1-ին տեղ՝ VerifEYE թիմ – $6000

VerifEYE թիմի նախագիծն առաջարկում է հավելված, որը պետք է ստուգի համացանցային հղումների անվտանգությունը և ծանուցի վտանգավոր հղումների առկայության մասին, կատարի կեղծ տեղեկության ստուգում՝ համեմատելով բովանդակությունը հավաստի աղբյուրներում առկա բովանդակության հետ։ Հավելվածն աշխատելու է արհեստական բանականության և մեքենայական ուսուցման ինտեգրմամբ։ Հավելվածում առկա կլինի նաև լուսանկարների ստուգում, որը նույնպես կիրականացվի արհեստական բանականության միջոցով։ Ապագա պլաններում նախատեսվում է նաև հայկական տվյալների բազայի (data set) ստեղծում և մեսինջերներում (messenger) կիբեռհարձակումների վերահսկողություն։

Թիմի անդամներ՝ Սլավիկ Ավետիսյան, Ռուբեն Մելիքյան։
Թիմի անդամներն են՝ Տաթևիկ Հարությունյան, Մելանյա Բարսեղյան, Արթուր Դևրիկյան։